Արդեն մեկ ամիս է լրագրող Ժիրայր Ոսկանյանը շատ-շատ ծանր է
Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.
Երևի շատերը գիտեն, որ արդեն մեկ ամիս է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանը շատ-շատ ծանր է։ Արդեն 5-րդ հիվանդանոցն ենք գնում, չեն կարողանում դիագնոզ դնել և պատճառը հասկանալ։
Լուծումը Ժիրայրին դուրս տանելն է։ Մենք պատարստվում ենք ֆանդրեզինգ անել, գումար հավաքել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է շատ արագ անգլերեն թարգմանել բոլոր այն անալիզների պատասխանները, որոնք այս մեկ ամսվա ընթացքում հավաքվել են։
Խնդրում եմ՝ հուշեք պրոֆեսիոնալ, պատասխանատու թարգմանչական ծառայություն, որը գրագետ կթարգմանի բժշկական էպիկրիզները (բնականաբար գումարով) հնարավորինս սեղմ ժամկետում, որովհետև ժամանակը շատ սուղ է։ Օր օրի Ժիրայրը վատանում է։