Հասարակություն

Ավերածություններ Գյումրիում. սաստիկ քամին տապալել է Դրամատիկականի հսկա ուռենին

Քիչ առաջ Գյումրիում մոլեգնած և այս պահին շարունակվող ուժեղ քամին տապալել է Դրամատիկական թատրոնի դիմաց կանգնած ուռենին: Մոտ կես դար կանգուն մնացած ծառը կոտրվել և հայտնվել է հարակից շատրվանում:

Նախնական տեղեկություններով տուժածներ չկան: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, մինչ այս պահը ահազանգ է ստացվել միայն Գյումրու Իսահակյան փողոցի տներից մեկից: Քամին տան տանիքն է պոկել:

Նշենք, որ ներկա պահին հոսանքազրկված են քաղաքի տարբեր թաղամասեր:

Ամենաընթերցվածները

Exit mobile version