Իհարկե պատմությունը կարևոր է, իհարկե պատմության խոր հետազոտությունը անհրաժեշտ է նախկինի սխալները հասկանալու համար, որպեսզի հնարավոր լինի ապագայում դա չկրկնել, սակայն այսօր Հայաստանն այն վիճակում չէ, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը դառնա, թե Քոչարյանին ով բերեց Հայաստան:
Երկիրը մեծագույն մարտահրավերների առջև է կանգնած, սահմանները անձեռնմխելի չեն, սուբյեկտայնությունը իջել է շրիշակի մակարդակի, իսկ քաղաքական ուժերը դեռևս քննարկում են, թե ճի՞շտ էր արդյոք 1995 թվականին ՆԳՆ և ԱԱԾ նախարարությունները միացնելը կամ Քոչարյանին Հայաստան բերելը:
Բայց քանի որ քաղաքական ուժերը պարտադրել են այդ օրակարգը, մենք էլ անդրադառնանք թեմային: Մի կողմ թողնենք այն, թե ով ավելի շատ նպաստեց Քոչարյանին Հայաստան բերելուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Վազգեն Սարգսյանը: Հայաստան գալը դեռ ինքնին չէր նշանակում Հայաստանի նախագահ կարգվել: Անգամ վարչապետ նշանակվելուց հետո Քոչարյանը Հայաստանում չուներ աջակցություն և քաղաքական հենարան:
Ով և ինչու նրան դարձրեց Հայաստանի նախագահ, սա թերևս ավելի կարևոր է, քան Արցախից Հայաստան բերելը: Այո, կար դաշնակցության գործոնը և Քոչարյանի մտերմությունը այդ քաղաքական ուժի հետ: Սակայն դաշնակցությունը իրենից այն ուժը չէր ներկայացնում, այն կշիռը չուներ, որ կարողանար Քոչարյանին դարձնել նախագահ: Հետագա բոլոր ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ուժի վարկանիշը անգամ ադմինիստրատիվ ռեսուրսի պարագայում երբեք չի անցնում 5-7 տոկոսի սահմանագիծը:
Ուստի աներկբա է, որ Վազգեն Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանին կարգել Հայաստանի նախագահ: Չլիներ նրա ակտիվ միջամտությունը, ուժային կառույցների ու ԵԿՄ-ի ակտիվ ներգրավվածությունը, Քոչարյանը 10 տոկոս ձայն էլ չէր հավաքի: Հիմա թերևս շատերն են մոռացել, թե ինչ խայտառակ ընտրություններ էին դրանք, մոռացել են, թե ինչպես էին փողոցում թափված Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները: Մոռացել են, թե այդ օրերին քաջատեղյակ մարդիկ ինչեր էին պատմում Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփանի հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։