Քանի որ առանց այն էլ շատ բարդ էր լինելու մեկ դահլիճում գտնվել և հյուր ընդունողի կերպարի մեջ մտնել դավաճանների հետ, բայց գոնե ելույթ ունենալու դեպքում գոնե հնարավորություն կունենայինք ոչ թե իրենց նման վնգստալ հեռվից հեռու, այլ իրենց առջև ասել իրականությունը, բայց մեզ այդ հնարավորությունից զրկեցին և նորմալ է, որ մենք դահլիճում չէինք և չմասնակցեցինք նիստին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների համատեղ հատուկ նիստին «Արդարություն» խմբակցության բոյկոտի շուրջ զրույցի ընթացքում NEWS.am-ին ասել է խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը
«Երբ Արցախի Ազգային ժողովի խմբակցության ղեկավարներն էին որոշում, թե ինչ կերպ պիտի լինի հատուկ նիստի օրակարգը, սկզբում որոշվել էր, որ բոլոր խմբակցությունները ելույթի հնարավորություն էին ունենալու։ Հետո, երբ ժամանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատվիրակությունը, որոշումները մի քանի անգամ փոխվեցին։ ՔՊ-ականները պահանջեցին, որ քանի որ իրենք 7 հոգի են, բայց կրկնակի թվով թիկնապահներով, ուրեմն պետք է համամասնություն պահվի։ Այսինքն, նշանակություն չունի, որ «Հայաստան» դաշինքը 11 հոգով է եկել, պետք է 7։3։1 համամասնություն պահվի, ինչի դեմ հենց մեր խմբակցությունը և մյուս ընդդիմադիրներն ընդվզեցինք և կարողացանք գոնե հասնել նրան, որ տարրական հարգանք է․ հրավիրել եք, ուրեմն բոլորը պետք է գտնվեն նիստերի դահլիճում, ի՞նչ համամասնության մասին է խոսքը։ Հետո պարզվեց՝ ՔՊ-ն պահանջել է, որ ոչ մի արցախցի ընդդիմադիր ելույթ չունենա, քանի որ պատկերացնում էին, թե ինչ տեսակ ելույթներ կհնչեին։ Պարզվեց, որ մեր իշխանությունը միանշանակ ընդունել էր Քպ-ի այդ որոշումը, և մեզ ուղղակի զրկեցին ձայնի իրավունքից և ասացին, որ ելույթներ չեն լինելու։ Քանի որ առանց այն էլ շատ բարդ էր լինելու մեկ դահլիճում գտնվել և հյուր ընդունողի կերպարի մեջ մտնել դավաճանների հետ, բայց գոնե ելույթ ունենալու դեպքում գոնե հնարավորություն կունենայինք ոչ թե իրենց նման հեռու հեռվից վնգստալ, այլ իրենց առջև ասել իրականությունը, բայց մեզ այդ հնարավորությունից զրկեցին և նորմալ է, որ մենք դահլիճում չէինք և չմասնակցեցինք նիստին։ Մեզ այդ հնարավորությունից զրկեցին և նորմալ է, որ մենք դահլիճում չէինք և չմասնակցեցինք նիստին», ասել է Մետաքսե Հակոբյանը։
Հայաստանից ժամանած պատվիրակությանը չդիմավորելու հարցի շուրջ Մ.Հակոբյանն ասել է, թե տեղյակ չէ՝ ով պետք է դա կազմակերպեր, քանի որ ՀՀ ԱԺ վերջին ընտրություններից հետո նաև Արցախի իշխանական թևի պատգամավորների հետ է շփումը բարդացել.
«Աշխատում ենք նույնիսկ իրար դիմաց դուրս չգալ ու չնկատել իրար, և իրենցից չեմ հարցրել։ Բայց արցախցին՝ իշխանական թև կլինի, թե ընդդիմադիր, ի վերջո, երբ մնում է ինքն իր հետ, երևի մարդկային կերպարը լրիվ չեն կորցրել, իրենք իրենց վատ են զգում այն ամենի համար, ինչի մեջ են հենց իրենք, և դա է պատճառը, որ չեն դիմավորել։ Մեզ շատ մարդիկ են մոտենում այն հարցով, թե նախ՝ ինչու ենք թույլ տվել, որ նրանք այստեղ ոտք դնեն ընդհանրապես, բացի այդ երեկ զոհվածների ծնողներ էին մեզ մոտենում, թե ինչու են նրանք այստեղ։ Ծնոնղներից մեկը շատ զայրացած էր և պատրաստ էր այդ պահին առանց մտածելու գլուխ կոտրել։ Եվ նրանք կանեին, բայց ՔՊ-ականներին տեսնելիս չգիտես՝ լաս, թե խնդաս, նրանց տեղաշարժը շատ արագ է, ընդհանրապես կանգ չեն առնում, հյուրանոցին արագ մոտենում և դուրս են գալիս՝ թիկնապահների ուղեկցությամբ։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ նկարներ կտեղադրեն, որ հպարտ եկել են Արցախ և Արցախը ընունել է նրանց, բայց նրանք գողեգող և շատ վախեցած են ման գալիս»։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամը ՔՊ-ական պատգամավորներին բնորոշել է սարից իջած մարդկանց խումբ, ովքեր այսօր ինքնահաստատվում են Արցախի հաշվին։
«Մանկապարտեզից նոր դուրս եկած կիսագրագետ ինչ-որ մարդիկ, որոնց հայը երբևէ չի էլ ճանաչել այսօր եկել են Արցախի նման դարավոր երկրում օրակարգ են թելադրում։ Մենք 30 տարի նման բան չենք տեսել, այստեղ Ռոբերտ Քոչարյան է եկել, Սերժ Սարգսյան է եկել, եկել են որպես գործընկեր, երբևէ չեն եկել որպես օրակարգ թելադրող, թիկնապահներով, կառավարական մեքենաներով չեն շրջել։ Սա աննախադեպ է, սարից իջած մարդկանց խումբ չտեսներ են, որոնք այսօր ինքնահաստատվում են Արցախի հաշվին», ասել է Մետաքսե Հակոբյանը։