Արտաքին աշխարհ

Թուրքիան, պանթյուրքիզմը և Աֆղանստանը strela.am

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ավելի են ընդգծվում պանթյուրքիզմի դրսևորումները: Նրա վարած արտաքին քաղաքականության խնդիրներից է ազդեցության հասնել թյուրքական աշխարհում: Վերջին շրջանում ականատեսն ենք, որ Թուրքիան տարբեր միջոցներով փորձում է իր ներկայությունն ապահովել Աֆղանստանում, որը ևս կապ ունի պանթյուրքական ծրագրերի հետ: Բացի այն, որ Թուրքիան բավականին ժամանակ փորձում  է համաձայնության գալ Թալիբանի հետ, միաժամանակ ակտիվորեն համագործակցում է իր կողմնակից Գուլբեդդին Հեքմաթիյարի հետ:

Անկարան, Բաքուն և Հեքմաթիյարն ունեն մեկ ընդհանուր ծրագիր «Հարավային Թուրքեստան» անվամբ, որը վտանգ է ներկայացնում Չինաստանի, Իրանի, Տաջիկստանի ու Հայաստանի համար: Հարկ է նշել, որ Աֆղանստանում վերջին մի քանի տարիներին Աշրաֆ Գանիի կառավարությունը թուլացել էր, իսկ քաղաքական իշխանությունը անկայուն էր, որից էլ օգտվելով, այս երկրի տարածքում ձևավորվեցին կամ իրենց դիրքերն ամրապնդեցին տարբեր խմբեր ու գաղափարախոսություններ, որոնց մի մասը կապված է թյուրքական գործոնի հետ:

Խորասանի նահանգում պանթյուրքիզմի գաղափարներով և երազանքներով սկսվեց «Արևելյան Թուրքեստանի իսլամական հանրապետություն» շարժումը: Այն կարճ ժամանակ անց ճնշվեց, սակայն խազարների մոտ չնվազեց անկախանալու ձգտումը, իսկ Հարավային Թուրքեստանի գաղափարը խթան դարձավ նրանց համար:

Ներկայում, երբ Թալիբանը կարողացավ իր իշխանությունը հաստատել Աֆղանստանում, ապա Խորասանում, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, կրկին ակտիվացան պանթյուրքիզմի դրսևորումները, ըստ էության Թուրքիայի նախաձեռնությամբ: Թուրքական այս ծրագրերում մեծ տեղ է հատկացվում երկու անհատների՝ Գուլբեդդին Հեքմաթիյարին (որին ռուսները ամենավտանգավոր իսլամիստն են համարում և թիվ մեկ հակառուսը, իսկ ԱՄՆ-ը նրան տեռորիստ է համարում։ Հեքմաթիյարին ներկայացնում է «Հեզբ-ե Էսլամ» կուսակցությունը) և մարշալ Աբդուլ-Ռաշիդ Դուստումին:

Հարկ է նշել, որ Հեքմաթիյարը միշտ էլ աչքի է ընկել թուրքամետ դիրքորոշմամբ: Նա փորձում է Թալիբանին համոզել թույլ տալ, որպեսզի թուրքական զինված ուժեր տեղակայվեն Աֆղանստանում, ինչպես նաև թույլ տալ թուրքական տնտեսական գործունեություն՝ ընդհուպ մինչև աֆղանական տնտեսությունը կախվածության մեջ դնելով Թուրքիայից: Ըստ էության սրանք պետք է դիտել թյուրքական աշխարհի տեսլականի համատեքստում: Սակայն ակնհայտորեն այս երկու խնդիրներն էլ անիրականանալի են:

Մենք ականատես եղանք, թե ինչպես ողջ օտարերկրյա զորքը դուրս բերվեց Աֆղանստանից, իսկ Թալիբանը հակված չէ որևէ պետության ռազմական ներկայությունը տեսնել իր երկրում: Տնտեսական տեսանկյունից Թուրքիան չունի այն հնարավորությունները, որպեսզի, օրինակ, մրցակցության մեջ մտնի Չինաստանի հետ:

Շարունակությունը կարդացեք strela.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version