Արտաքին աշխարհ

Իսրայելի նախկին գլխավոր հետախույզը բացահայտում է Իրանի դեմ Մոսադի գործողությունները strela.am

Մոսադի նախկին ղեկավար Յոսի Քոհենը Իրանի միջուկային արխիվից գողության մասին մասնրամասներ է հաղորդել։

2018թ․-ին պահեստից գողացել և Իսրայել է տարվել մի քանի տասնյակ հազարավոր փաստաթղթեր։

Նա նաև խոսել է Իրանի միջուկային օբյեկտի՝ Նաթանզի ոչնչացման գործում Իսրայելի ներգրավվածության մասին, ինչպես նաև միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը կազմակերպելու մասին։

Յ․Քոհենը պաշտոնաթող է եղել Մոսադի ղեկավարի պաշտոնից հունիսի սկզբին։ Նա հարցազրույց է ունեցել լրագրող Իլանա Դայանի հետ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի եթերում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Յ․Քոհենին Մոսադի ղեկավար էր նշանակել 2015թ․-ին։ Վերջինս գործակալությունում աշխատանքի էր անցել 1982թ-ին Լոնդոնում համալսարանն ավարտելուց հետո։ Իր իսկ խոստովանությամբ Քոհենը «Մի քանի հարյուր» անձնագրեր է ունեցել իր կարիերայի ընթացքում։

Հարցազրույցի ամենաբացահայտումային հատվածը Իրանի միջուկային արխիվի գողությունն է։

2018թ․-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բ․Նեթանյահուն խոսել էր գողացված թղթապանակների մասին ասելով, որ Իրանը շարունակում է գաղտնի միջուկային զենքի արտադրությունը և պահպանել էր դրա պատրաստման վերաբերյալ բոլոր նյութերը։ Իրանը հերքեց։

Ըստ Քոհենի, արխիվային փաստաթղթերի դուրսբերման օպերացիան իրականացնելու համար 2 տարի է պահանջվել, որին ներգրավված է եղել Մոսադի 20 գործակալ։ Նրանցից և ոչ մեկը Իսրայելի քաղաքացի չի եղել։

Հետախուզության ղեկավարը Թել Ավիվի շտաբից հետևում էր գործողությանը։ Գործակալները ներթափանցել էին պահեստ, անհրաժեշտ էր ավելի քան 30 չհրկիզվող պահարան բացել։ Քոհենը պատմել է, որ գործողության բոլոր մասնակիցները ողջ և առողջ են, չնայած ոմանց ստիպված են եղել դուրս բերել Իրանից։

«Բի-բի-սի» լրատվական կայքի Միջին Արևելքի խմբագիր Րաֆֆի Բերգը անդրադարձել է այս պատմությանը․

Մոսադի նախկին ղեկավարների հարցազրույցները և որոշ դեպքերում լրատվամիջոցներին սեփական կարծիքների արտահայտումը այդքան էլ անսովոր իրողություն չէ, այնուամենայնիվ Յոսի Քոհենի մեկնաբանությունները առանձնահատուկ են իրենց բացահայտումներով։

«Times of Israel» թերթի կայքը այդ հարցազրույցն անվանեց «ցնցող և բացահայտող»։ Թրիլլերի նման Քոհենը նկարագրում էր, թե ինչպես էին գործակալները պայթեցնում չհրկիզվող պահարանները, նախքան պարսկական միջուկային փաստաթղթերը տոննաներով բարձրացնելը, և թե ինչպես էին դրանք երկրից դուրս հանում։

Հարցազրույցի մեկ այլ հատվածում նա մոտ էր խոստովանելուն, որ Իսրայելը սաբոտաժ էր կազմակերպել Իրանի միջուկային օբյեկտի շուրջ։

Այնուամենայնիվ հարցազրույցը մանրակրկիտորեն մտածված է և հավանաբար անցել է նաև իսրայելական ռազմական գրաքննությունը։ Հատկանշական է նաև դրա հեռարձակման ժամանակը․ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսման փուլում են և առաջընթացի միտումներ ունեն։

Հարցազրույցը Իսրայելի թշնամիներին և հակառակորդներին նաև հիշեցնում է, որ Մոսադը մտադիր է շարունակել նման մարտավարություն այն երկրներում, որոնց թշնամի է համարում։

Իսրայելը բաց խոսել է տասնյակ հազարավոր փաստաթղթերի մասին։ Բայց Յ․Քոհենը նաև մատնանշել է Մոսադի մասնակցությամբ այլ գործողություններ, որոնց մասին երկիրը մինչև այժմ չի խոստովանել։

Շարունակությունը կարդացեք strela.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version