Առողջություն

Հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Բացառություն են՝

 1. կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները,

2. բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները,

3. հղիները:

Այս մասին հայտնում են կառավարությունից։

Ամենաընթերցվածները

Exit mobile version