Քաղաքականություն

Հայկ Մարությանն իշխանությունների հետ համաձայնության է եկել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Վլադ Կիրակոսյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա Էրեբունիում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը:

Նույն աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունը եկել է համաձայնության Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, եւ վերջինս կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտն` այն պայմանով, որ վարչական շրջանների ղեկավարները կփոփոխվեն` ՔՊ-ական հավատարիմներով:

Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանի գործող ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` չնշելով պատճառների մասին: Սակայն, ՔՊ կուսակցության կուլիսներում ասում են, թե հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ վերջինս ընտրությունների ժամանակ որեւէ օգուտ չի տվել քաղաքական թիմին եւ իր գործառույթներում էլ թերացել է:

ՔՊ-ականներին հատկապես վրդովեցրել է այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքն Էրեբունիում ամենամարդաշատն է եղել: Սա էլ դարձել է ճակատագրական Ա. Աբրահամյանի համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version