«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը վերջերս անդրադարձել էր ԱԱԾ նախկին մի աշխատակցի պատմությանը, ով ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ներկայումս ընդդիմադիր Միքայել Համբարձումյանի քննած գործով դատապարտվել էր անազատության միայն այն բանի համար, որ ԱԱԾ-ից ազատվելուց հետո աշխատանքի էր անցել այդ ժամանակ ընդդիմադիր գործիչ, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկում» որպես անվտանգության ծառայության ղեկավար։ ԱԱԾ նախկին աշխատակից Լեւոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր համար առնվազն զարմանալի է ԱԱԾ քննչական վարչության նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի վերջին շրջանի քաղաքական ակտիվությունը, քանի որ նա համակարգում սովորական կամակատար է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքին։
Ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Միքայել Համբարձումյանն անդրադարձել է մեր հրապարակմանը՝ նշել, որ «դրանք թույլ, անհիմն, ոչինչ չասող հրապարակումներ են։ Հրապարակումները ընդամենը մեսիջներ են՝ ուղղված իրեն»։
Համբարձումյանի այս արձագանքից հետո «Ժամանակ»-ի խմբագրություն է դիմել Միքայել Համբարձումյանի թեթեւ ձեռքով 2 տարի անազատության դատապարտված մեկ այլ նախկին ԱԱԾ-ական՝ Տիգրան Մելքոնյանը, ով եւս Լեւոն Խաչատրյանի հետ նույն գործով է անցել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: