Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցին ու հայտարարել, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելով Երեւանը «ագրեսիվ անջատողականություն» է հրահրում, տեղեկացնում է Փաստինֆոն։
«Արարատ Միրզոյանը հաստատել է Երեւանի դիրքորոշումը, որը հակասում է ավանդական միջազգային իրավունքին եւ արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները։ Հրահրելով ագրեսիվ անջատողականություն Ադրբեջանի տարածքներում՝ նրա միջազգային սահմանների տարածքում», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։