Արամ Սարգսյանը Քոչարյանի «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը դրական էր որակում – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Արամ Սարգսյանը Քոչարյանի «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը դրական էր որակում

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

Արևմտամետության ջահը բոլորից բարձր պահող, այլոց բարոյախրատական դասեր տվող Արամ Սարգսյանի քաղաքական կենսագրությունից 2 դրվագ:

1. Երբ 2001 թվականին ՌԴ նախագահ Պուտինը այցելել էր Հայաստան և Ռոբերտ Քոչարյանի հետ ստորագրել էր «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին վերաբերող պայմանագրեր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այդ պայմանագրերի առթիվ հայտարարում էր հետևյալը.

«Ասեմ, որ դեռեւս իմ պաշտոնավարման ժամանակ խնդիր էր առաջացել նույն ռուսական պարտքը վերադարձնելու մասին։ Գումարային պարտքը վերցնելիս մենք գրավ էինք դրել ատոմակայանի բաժնետոմսերի 20%-ը եւ «Նաիրիտի» բաժնետոմսերի 20%-ը։ Ես փորձում էի նախագահ Քոչարյանին համոզել, որ ճիշտ կլինի բաժնեմասերը ուղղակի տրամադրել Ռուսաստանին, քանի որ գումարներ չկան։ Հիմնավորումը հետեւյալն էր՝ այսպես թե այնպես, մեր էներգետիկայի 50 %-ը Ռուսաստանի ձեռքում է, կոշտ վառելիքը եւ գազը մենք բերում ենք Ռուսաստանից։ Ռ. Քոչարյանը կտրականապես դեմ էր։ Այսօր ինքը միանշանակ համաձայնեց, հայտարարեց, որ դա ճիշտ քայլ է եւ վերագրեց իրեն։ Ռազմարդյունաբերական համալիրի մասով ասեմ, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է իմ ձեռքով։ Փաստաթուղթը նախապատրաստել էր Վաղարշակ Հարությունյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ Ներկայացված էր 22 հիմնարկ-ձեռնարկություն։ Այն ժամանակ Վլ. Պուտինը վարչապետ էր, եւ համաձայնություն ձեռք բերվեց 18-ի մասով։ Ինչո՞ւ մենք գնացինք դրան։ Որովհետեւ, ուզենք թե չուզենք, իսկ ավելի լավ, որ ուզում ենք, մեր ռազմական համալիրի 50%-ը պիտի համարենք ռուսական։ Այստեղ սերտաճումը ես միանշանակ տեսնում եմ դրական» («Առավոտ», 18.09.2001)։

Այսինքն՝ Արամ Սարգսյանը «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը ոչ միայն «դրական» էր որակում, այլև՝ բողոքում էր, որ այդ գործարքի հեղինակային իրավունքները Քոչարյանը սեփականացնում է:

2. Արցախի հարցի լուծման հայտնի «Մեղրիի տարբերակի» մասին խոսելիս, ներկայիս արևմտամետ Արամ Սարգսյանը հայտարարում էր.

«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ այդ հարցին շատ լուրջ մոտեցեք։ Մեղրիի տարբերակը ցանկացած սոուսով կներկայացնեն՝ չհավատաք։ Դա նշանակում է Մեղրին տալ։ Դրանով ոչ թե Ղարաբաղի հարցն է լուծվում, այլ իրականացվում է ԱՄՆ-ի գլոբալիզացիոն ծրագիրը» (03.07.2001):

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները