Երևանի Տերյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկից մի տղամարդ փորձում է ինքնասպանություն գործել։ Sputnik Արմենիայի թղթակցի տեսանյութում երևում է` ինչպես է տղամարդը 4-5 հարկանի շենքի վերջին հարկի պատշգամբների միջև կանգնել։ Նշենք, որ տղամարդը միջին տարիքի է։
Տեղում են ոստիկանության աշխատակիցները, որոնց փորձում են տղամարդուն համոզել, որ նման քայլի չդիմի։
Տեղում հավաքվածները պատմեցին, որ տղամարդը բնակարանային խնդիր ունի` նա պետք է ազատի բնակարանը, որտեղ ապրում է, սակայն հրաժարվում է։ Այս իսկ պատճառով էլ որոշել է նման ծայրահեղ քայլի դիմել։
Մանրամասները` տեսանյութում: