Քաղաքականություն

44-օրյա պատերազմի վերաբերյալ արբանյակի տեսագրությունները կարող են սկանդալային բացահայտումներ անել

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ մամուլը տեղեկացրեց, որ տիեզերքում արհեստական արբանյակ ունեցող պետություններից մեկի ներկայացուցիչները կապվել են հայաստանյան ընդդիմության որոշ շրջանակների հետ և առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրության տակ եղած որոշ տեսագրություններ, որոնք առնչվում են Հայաստանին։

Ըստ մամուլի, դրանց մեջ է մասնավորապես 44-օրյա պատերազմի ողջ տեսագրությունը, որը դիտարկելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարտավարություն է իրականացրել Ադրբեջանն այդ 44 օրվա ընթացքում, և ինչպես է պարտվել Հայաստանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խոսքը նույնիսկ մի քանի աղբյուրներից հավաքված տեսագրությունների մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս տեղեկությունը բառիս բուն իմաստով սառը ցնցուղի ազդեցություն է թողել իշխանությունների վրա:

Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ նման տեսագրությունների տարածումը կարող է լուրջ հարված լինել իրենց համար, քանի որ դրանցում հնարավոր են պատերազմի ընթացքի հետ կապված սկանդալային բացահայտումներ, այդ թվում՝ անկազմակերպվածության, զորքի տեղաշարժի և այլ հանգամանքների առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version