Սոցցանցեր

Անբարոյականության վերջին աստիճանն ա: Էս մարդկանց վարքը աներեսության գագաթնակետն ա: Իրենց գործունեությամբ ուղղակի ազգի թասիբն են պղծում

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է.

Ռացիոնալությունից դուրս բան ա ուղղակի:

Մի տարի առաջ թուրքերին ու ռուսներին տարածաշրջանից դուրս շպրտելու հրապարակային նպատակադրումներ հռչակած իշխանություններն ու վերլուծաբան-քաղաքագետները ոչ միայն վերարտադրվել են, ոչ միայն շարունակում են հանրային կարծիք ձևավորել, այլև` թուրքերի հետ «լեզու գտնելու» ու խաղաղության քարոզչություն են իրականացնում: Անբարոյականության վերջին աստիճանն ա:

Պատասխանատվությունը` մի կողմ: Էս մարդիկ, եթե բարոյականության մի չնչին նշույլ ունենային, նոյեմբերի 10-ից հետո, բացի մեղքերի թողություն հայցելուց, ծպտուն չէին հանի: Ի՞նչ քաղաքականության մասին ա խոսքը: Էս մարդկանց վարքը աներեսության գագաթնակետն ա: Իրենց գործունեությամբ ուղղակի ազգի թասիբն են պղծում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version