Newmag-ի տարվա առաջին գիրքը լրագրող և գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպն է։ Գրաքննադատներն այն կոչել են բացառիկ ուշագրավ գրական գործ։ Իսկ ֆրանսերենով լույս տեսած վեպն արժանացելէ ֆրանսիական հայտնի «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։ Սա հետաքնական աշխատանք է գեղարվեստական ժանրում։ Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, սիրավեպն ու հետաքննական ռեպորտաժը։ Ինչու ֆրանսուհի գրող-լրագրողը որոշեց անդրադառնալ հայ-թուրքական թեմային և որպես խորհրդանիշ ընտրեց Հրանտ Դինքին՝ հոդվածում։
«Ակոսի» հայերեն հրատարակությունն իրականացվել է Ֆրանսիական ինստիտուտի՝ հրատարակությունների աջակցության ծրագրի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Հենց Դինքի սպանության օրն էլ՝ հունվարի 19-ին տեղի կունենա «Ակոս» վեպի շնորհանդեսը։ Գրողն արդեն Հայաստանում է ու մինչև շնորհանդեսը շրջում ու ծանոթանում է մեր երկրին:
Վալերի Մանտոն գրող-լրագրող է Ֆրանսիայում, բնակվում է Մարսելում, հիմա նաև՝ Ստամբուլում։ Մոտ 5 տարի աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում: Երբ 2015թվականից Ֆրանսիայում տեղի ունեցան հարձակումներ շաբաթաթերթի դեմ, որոշեց Ստամբուլ գնալ, այնտեղ հանգստություն գտնել, նոր գաղափար փնտրել. «Գիտեի, որԹուրքիաներկարլուռգետչէ, բայցուզումէիմիփոքր էլավելիհեռավորպատմությունովհետաքրքրվել՝ 2000-ականներիշրջանի, բավականինխաղաղտարիներիժողովրդավարացմանուղղությամբ: Այնտեղ հույս ունեի ծանոթանալ փոքրամասնություններիներկայացուցիչների հետ՝ հայ կամքուրդ»։
Իսկ թե ինչու գրքի հերոսի ընտրությունը կանգ առավ հենց Հրանտ Դինքի վրա, Մանտոն ֆրանսուհուն բնորոշ համեմատականով է ներկայացնում իր որոշումը՝ Հրանտ Դինքը խաղաղության տենչող ամենաիրական իդեալն էր, ամենախարիզմատիկը:
Հայտնվելով անծանոթ երկրում, ոչ հարազատ միջավայրում, նա այնտեղ ապրում է մոտ երկու տարի։ Ընթացքում նեղուցի մի ափից մյուսն է անցնում ու Դինքի ուրվականի պես շրջում բոլոր այն վայրերով, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում են», այն բանտերով, որոնցում տառապում են 150 լրագրողներ։ Իսկ թե ինչու գրքի հերոսի ընտրությունը կանգ առավ հենց Հրանտ Դինքի վրա, Մանտոն ֆրանսուհուն բնորոշ համեմատականով է ներկայացնում իր որոշումը՝ Հրանտ Դինքը խաղաղության տենչող ամենաիրական իդեալն էր, ամենախարիզմատիկը. «Եսփորձումեմպատմությունըպատմողմեկըլինել՝առանցկողմերբռնելու, բայցմիաժամանակնաևանկողմնակալ: Եթեդուներկայացնումեսընդամենըմեկտեսանկյունը, դուայլևսչեսլսումմյուսին, նրանքէլայլևսչենլսումքեզ»:
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: