Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական բեսթսելլերը Հրանտ Դինքի մասին (Տեսանյութ) – YerevanPress
Connect with us

Ժամանց

Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական բեսթսելլերը Հրանտ Դինքի մասին (Տեսանյութ)

Newmag-ի տարվա առաջին գիրքը լրագրող և գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպն է։ Գրաքննադատներն այն կոչել են բացառիկ ուշագրավ գրական գործ։ Իսկ ֆրանսերենով լույս տեսած վեպն արժանացելէ ֆրանսիական հայտնի «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։ Սա հետաքնական աշխատանք է գեղարվեստական ժանրում։ Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, սիրավեպն ու հետաքննական ռեպորտաժը։ Ինչու ֆրանսուհի գրող-լրագրողը որոշեց անդրադառնալ հայ-թուրքական թեմային և որպես խորհրդանիշ ընտրեց Հրանտ Դինքին՝ հոդվածում։

«Ակոսի» հայերեն հրատարակությունն իրականացվել է Ֆրանսիական ինստիտուտի՝ հրատարակությունների աջակցության ծրագրի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Հենց Դինքի սպանության օրն էլ՝ հունվարի 19-ին տեղի կունենա «Ակոս» վեպի շնորհանդեսը։ Գրողն արդեն Հայաստանում է ու մինչև շնորհանդեսը շրջում ու ծանոթանում է մեր երկրին:

Վալերի Մանտոն գրող-լրագրող է Ֆրանսիայում, բնակվում է Մարսելում, հիմա նաև՝ Ստամբուլում։ Մոտ 5 տարի աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում: Երբ 2015թվականից Ֆրանսիայում տեղի ունեցան հարձակումներ շաբաթաթերթի դեմ, որոշեց Ստամբուլ գնալ, այնտեղ հանգստություն գտնել, նոր գաղափար փնտրել. «Գիտեիոր Թուրքիան երկար լուռ գետ չէբայց ուզում էի մի փոքր էլ ավելի հեռավոր պատմությունով հետաքրքրվել ՝ 2000-ականների շրջանիբավականին խաղաղ տարիների ժողովրդավարացման ուղղությամբ: Այնտեղ հույս ունեի ծանոթանալ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ հայ կամ քուրդ»։

Իսկ թե ինչու գրքի հերոսի ընտրությունը կանգ առավ հենց Հրանտ Դինքի վրա, Մանտոն ֆրանսուհուն բնորոշ համեմատականով է ներկայացնում իր որոշումը՝ Հրանտ Դինքը խաղաղության տենչող ամենաիրական իդեալն էր, ամենախարիզմատիկը:

Հայտնվելով անծանոթ երկրում, ոչ հարազատ միջավայրում, նա այնտեղ ապրում է մոտ երկու տարի։ Ընթացքում նեղուցի մի ափից մյուսն է անցնում ու Դինքի ուրվականի պես շրջում բոլոր այն վայրերով, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում են», այն բանտերով, որոնցում տառապում են 150 լրագրողներ։ Իսկ թե ինչու գրքի հերոսի ընտրությունը կանգ առավ հենց Հրանտ Դինքի վրա, Մանտոն ֆրանսուհուն բնորոշ համեմատականով է ներկայացնում իր որոշումը՝ Հրանտ Դինքը խաղաղության տենչող ամենաիրական իդեալն էր, ամենախարիզմատիկը. «Ես փորձում եմ պատմությունը պատմող մեկը լինել՝ առանց կողմեր ​​բռնելու, բայց միաժամանակ նաև անկողմնակալԵթե դու ներկայացնում ես ընդամենը մեկ տեսանկյունը, դու այլևս չես լսում մյուսին, նրանք էլ այլևս չեն լսում քեզ»:

Ամբողջությամբ կարդացեք Newmag.am կայքում։

Advertisement

Ժամանց

Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։  Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։

Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։

«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրակա­նացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարա­վորու­թյուններ ստեղծել: 

«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ:

Continue Reading

Ժամանց

Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ խոսել է սուր նեւրոզի, Հայկոյի և ընտանիքում վեճերի լուրերի մասին (Տեսանյութ)

Continue Reading

Ժամանց

Միշտ մտածել եմ՝ ո՞րն է մարդու առաքելությունը. Ալինա Մարտիրոսյանն` ընտանիքի, Աստծո ու Հայրենիքի մասին (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները