Ինչու հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Ինչու հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան

Ավետիս Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է․ 

«Ինչու հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան

Քիչ առաջ հայտնի գրող և հրապարակախոս ընկերս հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստան չվերադարձավ Վանո Սիրադեղյանը, գուցե նա մահացել է, և մենք տեղյակ չենք: Ես այդ հարցի ճշգրիտ պատասխանը չունեմ, բայց հեղաշրջումից հետո սպասում էի, որ Սիրադեղյանը վերջապես Հայաստան կվերադառնար: 2018-ի վերջերին Սիրադեղյանի ողջության մասին հարցրեցի նրա հետ անմիջական կապ ունեցող մարդու, ով ասաց, թե նա մի քանի ծանր վիրահատություն է տարել, և հիմա ապաքինվում է: Չեմ կարծում թե նա ողջ չլինի, որովհետև մահվան բոթը ամենաարագն է տարածվում, և դա չէին թաքցնի:

Ես իսկապես մտածում էի, որ Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելը պետք է լիներ վարչապետ Փաշինյանի առաջին գործը. ի վերջո Նիկոլ Փաշինյանի որպես խմբագիր ճակատագրի կերտման գործում նա հսկայական ավանդ ունի. նրա նախաձեռնությամբ է 1998թ. կազմակերպվել առաջին դրամահավաքը, որի միջոցներն ուղղվել են Փաշինյանի հրապարակած «Օրագիր» թերթի ստեղծմանը և ֆինանսավորմանը, Սիրադեղյանի Ավետիս Հարութունյան կեղծանունով գրված հոդվածներն են զգալի ավելացրեցրել Փաշինյանի հրապարակած «Հայկական ժամանակի» հեղինակությունը: Ի վերջո 2018թ. հեղաշրջման միջոցով իշխանության էր եկել նաև Խաչատուր Սուքիասյանը, ով ոչ միայն Սիրադեղյանի մերձավոր ազգականն է, այլ պետք է մեծապես պարտական լիներ Սիրադեղյանին իր բիզնես կայսրության հովանավորը լինելու համար, ինչը Սուքիասյանը իհարկե հերքում է, մտածելով որ ամեն ինչի հիմքում իր աշխատասիրությունն է ու բիզնես հոտառությունը:

Վանո Սիրադեղյանը ոչ միայն չվերադարձավ Հայաստան, այլ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը չկարճվեց, և միջազգային հետախուզումը չդադարեցվեց:

Օրինակ 1998թ. հեղաշրջումից հետո քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարճվեցին բազմաթիվ դաշնակցականների նկատմամբ հարուցված քրեական գործեր և նրանք դուրս եկան բանտերից: Այն ժամանակ դա ձևակերպվեց որպես քաղքական իրավիճակի փոփոխության հետևանք: Որևէ կասկած չկա, որ եթե Փաշինյանը մի կես բերան հանձնարարեր գլխավոր դատախազին դադարեցնել Սիրադեղյանի դեմ քրեական հետապնդումը, դա կարվեր մի քանի րոպեի ընթացքում: Ինչպես օրինակ Սյունիքի անհնազադ համայնքապետերին բանտերում պահելու համար բավարար էր միայն Փաշինյանի հրապարակային սպառնալիքը:

Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց և նա չվերադարձավ Հայաստան, որովհետև նրա Հյաստանում գտնվելը խանգարելու էր Նիկոլ Փաշինյանին, և նրա շրջապատին զբաղվելու հայրենիքի բացահայտ դավաճանությամբ: 2000 ակնների սկզբներին Վանո Սիրադեղյանի հրապարակախոսությունը իրենց պետք էր, քանի որ ուղղված էր իրենց քաղաքական հակառակորդների դեմ, մինչդեռ հիմա այն ուղղվելու էր իրենց դեմ: Իսկ արդյոք Փաշինյանին պետք էր ևս մեկ ընդդիմախոս, մանավանդ որ հասարակությունը ավելի հաճույքով որպես ճշմարտություն կընդուներ ճգնավորի, լեգենդի վերածված տարագրի խոսքը: Այնպես որ Վանո Սիրադեղյանի ճակատագրի հստակեցման, և նրա Հայաստան վերադարձնելու առաքելությունը մնալու է հաջորդ իշխանությանը, եթե այն այդքան համարձակություն ունենա»:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները