Դրամատիկ զարգացումներ են սպասվում Հայկազ Բաղմանյանի կողմից քաղաքացու առևանգման գործով, որին մենք անդրադարձել էինք վերջերս։
Մինչև վերջերս հարուցված քրեական գործը շարժվում էր հին բարի ժամանակների ավանդույթներով և փորձ էր կատարվում գլխավոր գործող անձանց հանել Սեյրան Խալաթյանին առևանգելու և խոշտանգելու թեմայից, սակայն մոտ օրերս գործում կհայտնվեն հնչեղ անուններ` Վենեցիայի Տյոմ, ջրվեժցի ավտարիտետ Ռոբ, ոմն Տուգո։
Ճշտվում է Բարսեղ Բեգլարյանի մարդկանց շրջանակը, որը կներկայացվի հաջորդիվ։ Համենայն դեպս Սեյրան Խալաթյանը դիմումում հսյտնել է շատ անուններ, որոնք հետագայում «անհետացել» են գործից։
Ի դեպ, ուշագրավ է, որ օրերս շատ տարօրինակ կերպով փոխվել է նաև այս գործը քննող քննիչը։