Արտաքին աշխարհ

Գվինեայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ խռովարարները գերեվարել են երկրի նախագահին

Գվինեայիում պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որի արդյունքում ապստամբ ուժերի կողմից գերեվարվել է նաև երկրի նախագահը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ նախագահի գերեվարումը տեղի է ունեցել պետական ​​հեղաշրջման փորձի ժամանակ, որը գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ կատարել էին հատուկ ջոկատայինները:

Խռովարարները նաև փակել են դեպի Գվինեա Կոնակրի մայրաքաղաք տանող ճանապարհը, տեղեկացնում է Guinee News պորտալը: 

Ամենաընթերցվածները

Exit mobile version