Սոցցանցեր

Երևանն առանց ծառերի․ Երևանում ծառահատումներն ամբողջ թափով շարունակվում են

Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է․

Раз уж խոսում ենք էս թեմայով. սա մեր թաղամասի հերթական ապօրինաբար զավթած հանրային հողամասն է, որի տեղում բնակիչները վերջին 30 տարին այգի էին մշակում` պտղատու ծառերով։ Էդ ծառերից գողանում էին երեխաները, բաժին էին հանում մեծերին, էդպես խնամում էին։

Իհարկե զավթել են նախկինում, վերջին տարիներին մի քանի անգամ ապօրինի աշխատանքներ ենք դադարեցրել բնակիչներով, պտղատու ծառի հատումն ենք կասեցրել, բայց 14-հարկանիներին կպած էս հողում 2-հարկանի կառույցի շինթույլտվությունը էս մարտ ամսին տվել է ով?

Այո~ բոլորի սիրելի Մարությանը

Հիմա եկել այգին լրիվ քանդել են, մի քանի ծառ արդեն չկա, հենապատ են շարել ու էսպես թողել` քարերը ծառերի բներին լցրած, մայիսից էս վիճակում է մնացել։ Թաղապետարանից այցելեցին, նայեցին, զարմացան կողքի երկհարկանու վրա, որն ապօրինի ավտոտնակի տեղում ա բուսնել վերջին տարիներին` հոսանքի կայանի (подстанция) կիպ կպած, ափսոսանքով ասեցին` դե սա ոնց կարար օրինական լիներ, ու գնացին։

Կներեք, բայց ես թաղային ոստիկանի գործն անելու երազանք երբեք չեմ ունեցել. վերջը մի օր կլինի տեսնեմ` մարդիկ իրենց գործով են զբաղվում, հատկապես հազար անգամ ահազանգ ստանալուց հետո?!..

Ամենաընթերցվածները

Exit mobile version