Որ վաղ թե ուշ փաշինյանական իշխանությունը հասարակության ճնշող մեծամասնության համար դառնալու է մերժելի, դա աքսիոմա է: Որ Փաշինյանին ամենաշատը ատելու են նրանք, ովքեր այսօր աղոթում են նրա նկարների տակ, դա էլ ապացուցման կարիք չունի:
Սակայն, ամենացավալին այն է, որ տարատեսակ քարոզչությունների, հոգեբանական բարդույթների և մարտնչող տգիտության պայմաններում, ներկայումս ապրող սերունդների մեծամասնության մոտ Արցախի հարցի 30-ամյա զարգացումների և 2020 թվականի աղետի վերաբերյալ այդպես էլ ճշմարտությունը չի գերադասելու:
Փաշինյանին ներկայիս պաշտպանողներն ավելի շուտ «կգան այն եզրակացության», որ Փաշինյանը «հողերը ծախել ա, թուրք ա, դավաճան ա, գործակալ ա», քան կընդունեն, որ նախապես պետք է փոխզիջումների գնայինք, և որ 20-ամյա ոչմիթիազական քոչարյանասերժական պրոպագանդայի մթնոլորտում և Փաշինյանի լոպպազական-անհեռատես-արկածախնդիր քաղաքականությամբ է պատերազմը հրահրվել:
Քաղաքական ռացիոնալության չհաստատման, հասարակության գիտակցության բթացման շարունակականության դեպքում, մեզ հենց այս հեռանկարն է սպասվում: