Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք, ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել՝ գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք, ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել՝ գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ

Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք, ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել՝ գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ, առհասարակ արցախյան հիմնահարցը ակտուալ չէ իրենց համար, կարևորը SOQAR էժան նավթամթերք է շուտով ներկրելու Հայաստան, թե ինչ դուստրիկ ձեռնարկության փաթեթավորմամբ, դա հետո կերևա։

Խոսքս Արցախի այն պետական պաշտոնյաների մասին է, ովքեր, ըստ հետպատերազմյա երկրի վերականգման տրամաբանության, պիտի «non stop» ռեժիմով աշխատեին, սակայն արի ու տես, որ ժողովրդավար երկրի քաղաքացիներ լինելով՝ օգտվել են իրենց հասանելիք տարեկան արձակուրդից և մեկնել վերականգնողական հանգստի ծովափնյա կուրորտներ։ԳՈՎԱԶԴ00:48Իմանալ ավելին

Տղեք, եթե ձեր կանանց ու երեխաներին մի տասը օր ուղարկեք՝ էլի կհասկանայի, պատերազմը ոչ մեկիս կողքով անհետևանք չի անցել, բայց ձեր գնալը և արևի տակ փռվելը չեմ կարողանում տեղավորեմ տրամաբանության մեջ։

Տեղահանվածները ցույցեր են կազմակերպում, մարդ կա ուզում է՝ հետ գնա Շուշի իր երեխաների հետ, շինարարական տեմպը բավարար չէ՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ կան, սոցիալական ծրագրերը շատ են և խառնաշփոթ արդյունավետությունը քիչ է, կադրային քաղաքականությունը լուրջ բացեր ունի, արտաքին սպառնալիքը օր օրի ահագնանում է, ազգաբնակչության հետ տարվող հոգեբանական աշխատանքը թույլ է, պետական կառույցները առավոտից իրիկուն քաղաքացիներ են ընդունում ու ճանապարհում, բայց արդյունքը ռեալ չկա, չի երևում ու կրկին հասարակությունը տեսնում է, որ ընկեր, ծանոթ, բարեկամ սխեման է գործում ոչ թե սոցիալական արդարության համընդհանուր կանոնը։

Սթափվեք պարոնայք պատասխանատուներ, ամբոխահաճո ժպիտները խնդրին լուծում չեն տալիս։ Լավ կլնի նաև ժողովրդի ու երկրի շահի համար անձնական հարաբերություններ փչացնել բարեկամ ազգակցականների հետ, եթե, իհարկե, ընկալում եք, թե ինչ արժեք է պետականությունը»։

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները