«Ղազինյանին Փաշինյանի վրա շիշ նետելու համար չենք «պատժում», նա հեռու է ռազմական գործից»:
Հայտարարության հեղինակը ՔՊ խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն է:
«ՉԻ». Վաղուց այսքան չէինք ծիծաղել: Փաստորեն իշխանական պատգամավորը ծանոթ չէ սեփական խմբակցության այն պատգամավորների կենսագրություններին, որոնք համալրել են պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի կազմը:
Արմեն Խաչատրյանը, տեսնելով, թե ինչպես են Արփի Դավոյանը և Քրիստինե Պողոսյանը անձնվիրաբար պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, մտածել է, թե նրանք ժամանակին ծառայել են ֆրանսիական լեգիոնում:
Արմեն Խաչատրյանը, կարդալով Վիլեն Գաբրիելյանի գրառումները, որոնցում վերջինս ստորագրում է իբրև Օմարի արծիվ՝ մտածել է, թե նա է ազատագրել Քարվաճառը:
Տեսնելով Վահագն Ալեքսանյանի ոտքով հարվածը՝ մտածել է, թե երիտ ՔՊ-ականը ռազմական գործի մեծ գիտակ է:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։