Արտաքին աշխարհ

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Լաչինում

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Լաչինի շրջանում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, սկսվել են մարտական հրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:

Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանա-թուրքական զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը՝ մարտական գործողությունների ժամանակ փոխգործակցության և մարտական համակարգման բարելավումն է, այդ թվում՝ հրամանատարների հմտությունների զարգացումը ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման գործում:

«Հատուկ ուշադրություն է դարձվում բարդ տեղամասերում ժամանակակից ռազմական տեխնիկայի եւ այլ ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների բարձրացմանը», – ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version