Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ
– Պրն Փաշինյան, ճի՞շտ է, որ պետպատվերով բուժսպասարկումը մինչև տարեվերջ դադարեցվել է, այդ թվում՝ նաև 44-օրյա պատերազմի վիրավորների համար, որովհետև փողը վերջացել է։
– Ստոր հերյուրանքներ են, որովհետև նախ՝ փողը ոչ թե վերջացել է, այլ սպառվել։ Երկրորդ՝ ոչինչ, հիմա չեն բուժվի՝ ապագայում կբուժվեն։ Ապագա կա՛։ Համ էլ՝ ո՞վ ա ասել, որ պատերազմի բոլոր վիրավորները պիտի պետության հաշվին բուժվեն։ Օրինակ՝ ես իմ հաշվին եմ բուժվում։
– Դուք է՞լ եք պատերազմի վիրավոր։
– Չհասկացա, էդ պատերազմի արդյունքում ամենաշատը ինձ չե՞ն վիրավորել։ Չստացվե՞ց, որ ես պատերազմի վիրավոր եմ։ Ավելին ասեմ՝ նաև տուժած եմ, որովհետև պատերազմի հետևանքով նյութական կորուստներ էլ եմ ունեցել։ Ժամացույցս, դուխիս, նոթբուքիս զարյադըշնիկը․․․
– Լավ, եկեք թեման փոխենք։ Վերջերս Գառնիի տաճարում հարսանիք եղավ․․․
– Էդ ո՞րն ա, էն Գառնի-Գեղարդի կեսն ա՞։
– Ոչ, դրանք տարբեր կառույցներ են։
– Հա, ճիշտ ա, հիշեցի։ Սենց մի հատ քառակուսի բան ա, բեսեդկի նման, դեմն էլ գաթա-բան են ծախում, քաշած արաղ․․․ Բայց խաղողինը էնքան էլ լավը չէր, ծիրանինը՝ էլի ոչինչ։ Բայց ամենալավը դամբուլինն էր, գաթայի հետ էլ լավ գնում էր, ինքն էլ՝ թունդ, զուլալ․․․
– Լավ, պրն Փաշինյան, եկեք չշեղվենք։
– Էրկու անգամ քաշած․․․ Սուջուխի հետ էլ էր լավ, եթե վրայից մածուն էիր ուտում, բայց էդ արաղը պիտի սառը խմես․․․
– Պրն Փաշինյան․․․
– Հա, ներողություն, մտքերի մեջ ընկա։ Ի՞նչ հարսանիք էիր ասում, քանի՞ գարյաչի կար, խորովածը Իջևանի խոզ է՞ր․․․
– Հարցս այն էր, թե ինչպե՞ս եք գնահատում պատմամշակութային հուշարձանի տարածքում հարսանիք կազմակերպելու փաստը։
– Բայց ես ո՞նց կարամ գնահատեմ, եթե չեմ մասնակցել։
– Չե՞ք պատրաստվում պատժել։
– Դե լավ, հիմա չեն հրավիրել՝ չեն հրավիրել, հո դրա համար չե՞մ պատժելու։ Ուղղակի հարկայինը թող գնա պարզի՝ նվերները ՀԴՄ-ով ե՞ն տվել, թե՞ ոչ։
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։