Քաղաքականություն

Քոչարյանի դեմ մեղադրանքները հիմնավոր են 4rd.am

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատավարության ընթացքը, հայտարարել է. «Դուք իրո՞ք մտածում եք, որ մենք վախենում ենք գործից, որը հիմնված է Սիլվա Համբարձումյանի հակասական հայտարարությունների վրա։ Գործը թխվել է բացառապես նրա ցուցմունքների հիման վրա»:

«ՉԻ». Բայց կյանքն ինչ բան է: Ճակատագրի հեգնանք է. երբ փաստաբանը գործի վերաբերյալ հայտարարում է, թե այն թխվել է բացառապես մեկ մարդու ցուցմունքների հիման վրա, նույն պահին ձերբակալում են Աղվան Հովսեփյանին: Այն նույն Աղվան Հովսեփյանին, որն այն նույն Ռոբերտ Քոչարյանի պատվերով գործեր էր թխում՝ բացառապես մեկ մարդու ցուցմունքների հիման վրա:

Հիմա սրանց լեզուն ո՞նց է պտտվում, որ մեկ մարդու ցուցմունքների հիման վրա գործը թխված համարեն: Ընդհակառակը, դրանք ամենաարդար ու օրինական գործերն են, մեղադրանքներն էլ՝ հիմնավոր: Թե որ Ռոբերտ Քոչարյանը իր օրոք մի մարդու ցուցմունքով քաղաքական հալածանքները, շինծու դատավարությունները, թխած գործերը համարում էր օրինական, ուրեմն իր դեմ հարուցած գործն էլ է օրինական: Խոսելու տեղ ընդհանրապես չունեք:

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version