Իշխանությանը սատարող, «Հեղափոխության պահապաններ» անունը կրող կազմակերպության ղեկավար Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հետահայաց.
Դժվար և վտանգավոր այս ճանապարհով ոչ բոլորը գնացին, բայց դուք անցաք այն պատվով։ Հպարտանում եմ «Հեղափոխության Պահապաններ» թիմի յուրաքանչյուր անդամով։
Իսկ թե ինչերի՞ միջով անցանք կազմակերպության ստեղծումից ի վեր, քչերը կիմանան»:
«ՉԻ». Հիմա դուք Бойцы невидимого фронта-ից ե՞ք, թե՞ հեղափոխության պահապաններ: Այդ ի՞նչ եք արել, որ քչերը պետք է իմանան: Հակառակը, ասեք, թող բոլորը իմանան, թե ովքեր մեզ պաշտպանեցին, որ նախկին բարքերը չվերադառնան: Հերոսների անունները պետք է հնչեցվեն, ազգը պետք է իմանա նրանց անունները:
Ասենք թե մասնակցել եք իշխանության կազմակերպած հանրահավաքին. դրա մեջ ի՞նչ մի մեծ խիզախություն կա:
Մասնակցել եք իշխանության քարոզարշավին. թող Քրիստինե Հալաջյանի մեդալից տան ձեզ նման անձնազոհության համար:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։