Քաղաքականություն

Դրսում «տժժալու» և ներսում բոլորի վրա «ղժժալու» մանդատը 4rd.am

Համացանցում կադրեր հայտնվեցին, թե ինչպես են Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանի աներձագը «տժժում» հունական ինչ-որ հանգստավայրում, ու դա հանրային լայն քննարկումների (հիմնականում՝ 18+ կատեգորիայի) ալիք բարձրացրեց։ Տեսակետները տրամագծորեն հակադիր էին՝ «բա լավ ա՞, որ նախկինները Բադեն-Բադեններում էին տժժում»-ից մինչև «որ պատերազմից հետո ռեստորաններում հրավառություններ կազմակերպողների ու գիշերները ավտոմեքենաների երաժշտությունը մինչև վերջ քոքածների գլուխները ջարդեինք՝ այսօր սրանք իրենց այսքան լկտի չէին պահի»։

Իրականում այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների և ռեստորաններում հրավառություններ պատվիրողների ու գիշերները Երևանի փողոցներում «դրիֆտինգ անողների» միջև առանձնապես տարբերություն չկա։ Մարդու նույն տեսակն է, պարզապես հնարավորություններն են տարբեր․ մեկի հնարավորությունները ներում են՝ Հունաստանում է «տժժում», մյուսներինը չեն ներում՝ նույնը Երևանում են անում։ Ու խնդիրն այն չէ, որ «Ալենը տժժում ա», խնդիրն այն է, որ խորհրդարանական հանրապետության Ազգային ժողովի նախագահը, այսինքն՝ պետության երկրորդ դեմքը, կարճաթև շապիկով ու առաջին անգամ «Ռեդ բուլ» խմած դեռահասի էքստազով, ինքնամոռաց ցատկոտում է Եվրոպայի կենտրոնում։ Եթե ներկաներն իմանային, որ նա ինչ-որ երկրի խորհրդարանի նախագահն է, հաստատ տեղում «կօյաղանային», իսկ եթե իմանային նաև, որ ներկայացնում է մի երկիր, որը պատերազմում ավելի քան 4 հազար զինվոր է կորցրել, ու շատերի աճյունները դեռ թաղված չեն, երևի մի-մի հատ էլ չափալախ տային ու սուսուփուս հեռանային։ Բայց Հայաստանի իշխանությունների համար դա «նորմ» է։ Իրենց պատկերացմամբ՝ իրենք դրա մանդատը ստացել են, պետք լինի՝ մի հատ էլ Աղվան կկալանավորեն, միջադեպը կմոռացվի-կգնա (հետո մի ուրիշ Ալեն մի ուրիշ կղզում «կտժժա», այդ աղմուկի տակ Աղվանին գրավի դիմաց ազատ կարձակեն, դա էլ այդպես կմոռացվի)։

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version