Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ
Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.
Հարգելի հայրենակիցներ
Քիչ առաջ ՀՀ ԱՆ <<Վարդաշեն>> ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է <<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։
Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի։