Հասարակություն

122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվեց

Թիվ 122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Ազատության»-ը հայտնում են Քննչական կոմիտեից։

Ըստ իրավապահների՝ երևանյան դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։

Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։

Ավելի վաղ էլ Կրթության նախարարությունն էր տնօրենին զրկել որակավորման հավաստագրից։

Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենը օրերս «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել, իսկ կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչը հակառակը՝ հայտարարել էր, որ գումարը տվել է, որպեսզի աշխատանքի ընդունվի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version