Քաղաքականություն

Գալուստի հետևորդները 4rd.am

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը ռազմական գաղտնիք է, և այս պահին ես ոչինչ չեմ կարող դրա մասին բարձրաձայնել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»:

«ՉԻ». Գալուստ Սահակյանի գործն անմահ է: Նա չկա խորհրդարանում, բայց կան բազում պատգամավորներ, որոնք նվիրումով շարունակում են նրա գործը:

Եթե ուրիշ պատճառ էլ չլիներ, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք են միայն նրա համար, որ ԱԺ պատգամավորների թիվը կրճատվի, և Նարեկ Գրիգորյանի նման ինտելեկտուալները հեռու մնան օրենսդիր աշխատանքից:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version