Քաղաքականություն

Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 9/11-ի 20-րդ տարելիցի կապացկությամբ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ:

Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։

Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների։

Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին։
Համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version