Հասարակություն

Հիվանդանոց տեղափոխված 65–ամյա տղամարդը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժնի 3 աշխատակցի կողմից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված ահազանգի փաստով: 

Այդ օրը՝ ժամը 22:30-ին, նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «աջ արմնկային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, գոտկային շրջանի քերծվածքներ»  ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ  փողոցում ծեծի է ենթարկվել: 

Հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Արայիկ Մնացականյանն է: 

 Վերջինս հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին ՝ ժամը  21:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի վերջնաասում ծեծի  է ենթարկվել  3 հոգու կողմից, ովքեր իր տեղեկություններով՝  ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանության ծառայողներ են, ինչի հետևանքով էլ իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ: 

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքերը, ինչպես նաև՝ արդյոք հավաստի են Ա. Մնացականյանի հայտնած տեղեկությունները՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու փաստով:

 Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ամենաընթերցվածները

Exit mobile version