Օլիմպավանում կայացած Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր համաժողովի նիստում տեղի է ունեցել նաև կառույցի նախագահի ընտրությունը: ՀԱՕԿ նախագահի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն եղել է Գագիկ Ծառուկյանը:
Ընտրության արդյունքում Գագիկ Ծառուկյանը կշարունակի գլխավորել ՀԱՕԿ-ը: