Առողջություն

Պատվաստումների դեմ պայքարողը մահացել է Քովիդից. Նա ասում էր. «Համավարակ չկա. պատվաստանյութը վտանգավոր է և անպետք»

Ըստ The Jerusalem Post-ի՝ Իսրայելում Wolfson բժշկական կենտրոնում ՔՈՎԻԴ-19-ից մահացել է հայտնի ակտիվիստ Հայ Շաուլյանը, որը հաճախակի հանդես էր գալիս ընդդեմ պատվաստման:

Շաուլյանը սոցցանցերի իր հետեւորդներին «Համավարակ չկա. պատվաստանյութը վտանգավոր է եւ անպետք» կարգախոսով չպատվաստվելու կոչ էր անում:

Հիվանդանոց տեղափոխվելիս նա տեսանյութ է զետեղել, որտեղ նկարագրում է, որ միացված է թթվածնային սարքին, առանց որի շնչահեղձ կլիներ: «Եթե ես հանեմ ու երեք քայլ անեմ, գիտակցությունս կկորցնեմ: Ուժեղ հազում եմ եւ ահավոր շնչարգելություն ունեմ»,- հավելել էր Շաուլյանը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version