Ես գիտեմ ոնց կարելի ա Հայաստանում պատվաստված բնակչության տոկոսը հասցնել 99.99 -ի։ Պատվաստվողների մեջ մշակույթային միջոցառումների տոմսեր խաղարկելու փոխարեն պետք ա Վիվառոյի անվճար սփիներ խաղարկել, Տոտոյի հաշվի լիցքավորում խաղարկել։ Իսկ առավել հաջողակները ասենք վարկային պատմության զրոյացում կարան շահեն, կամ երթևեկության տուգանքների ջրում։
Տենց 99 չէ, 260 տոկոսի էլ կարանք հասցնենք պատվաստված բնակչության քանակը, որովհետև լիքը մարդ 8 անգամ էլ կպատվաստվի։