Սոցցանցեր

Քույրիկանման, գլամուր տղա լինելը դարձավ մոդա, նույնիսկ շուրթեր են հիմա լցնում, ունքեր հանում, տարօրինակ սանրվածքներով, քիփ ջինսերով…

Վահագ Ռաշը ֆեյսբուքում գրել է․

Երևի արդեն հներից եմ ու շատերին դուր չի գա ասածս, բայց չխոսելն էլ է սխալ։

Հիշում եմ, երբ ՀՊՃՀ(պոլիտեխնիկ) էի սովորում, մի տղա կար, նորմալ տղա էր, ուղղակի ֆանատիկորեն ռոք էր լսում, լայն, ճղած ջինսեր հագնում … Այդ տղային շատերը նեղացնում էին, քանի որ տարբերվում էր։ Ասում էին ռոքեռ է ու դա ամոթ էր այն ժամանակ … նույնիսկ ծեծում էին …

Ծայրահեղություն էր, քյառթու էինք, բայց Տղա լինելը այն ժամանակ պարտադիր էր … տղան եթե սպորտով չէր զբաղվում ամոթ էր, կոշիկները(ծիծակները, դագաղները) միշտ փայլում էին, հագուստը մաքուր ու արդուկած նրանք երբեք աղջկա ներկայությամբ չէին հայհոյում, եթե պատահում էլ էր, ներողություն էին խնդրում, աղջկան չէր նեղացնում, մի քիչ էլ ամաչում էր, ընկերները նրա համար ամեն ինչ էին, տարիքով մեծերի նկատմամբ հարգանք կար, ծնողները սրբություն էին, բանակում ծառայելը պատիվ, չծառայելը ամոթ։ Շատ դրական բաներ կային, բացասական էլ, բայց արհեստականը քիչ էր… անիմաստ ու ստից կռիվներ էլ կային, որ հաճելի չէր, բայց դե ամեն դեպքում աղջիկները աղջիկ էին` տղաները տղա։ Պատահում էր, որ ասենք ջութակի գնացողին կարող է ծաղրեին, տղան դաշնամուր չպետք է նվագեր, թույլերին էլ միշտ ճնշում էին … հա նման վատ բաներ էլ կային իրոք…

Հետո ինչ որ բան տեղի ունեցավ … երկիր ներխուժեցին արժեքներ … շատերին, մեծամասնությունը դա դուր եկավ։ Ազատություն տերմինի քողի տակ շատ բաներ փոխվեցին, շատերը իրենք իրենց գտան այդ ազատության շրջանակներում։

Քույրիկանման, գլամուր տղա լինելը դարձավ մոդա, նույնիսկ շուրթեր են հիմա լցնում, ունքեր հանում, տարօրինակ սանրվածքներով, քիփ ջինսերով … նորմալ տղաներն էլ սրանց համար հետամնաց քյառթեր են … սպորտը հատուկենտ մարդկանց է հետաքրքրում … իրար հայհոյելը կռուտոյ երևալու միջոց է դարձել … առաջ դրա համար պատասխան էին ուզում, հիմա կարծես թե նորմալ է …

Շատ աղջիկների համար գեղեցկության էտալոնը Քարդաշյանն է, դրա համար քամակ ու դոշ են մեծացնում, քթերը կտրտում, պռոշները սարքում բադի… բոլորը նույն ոչինչ չասող մոմե դեմքերով … Բնականն էլ սրանց համար համարվում է անխնամ գեշի մեկը … ծխելը այսպիսի աղջիկների մոտ գլամուռության նշան է, իսկ տղամարդու պես հայհոյելը նորմալ երևույթ …

Հիմա տռանսֆիստիտը ազատ, քիթը ցցած հանգիստ քաղաքում շրջում է ու բան ասող չկա … գոմիկ լինելը չեն թաքցնում, մի բան էլ նորմալ է դարձել … բան ասողներն էլ ազգի թշնամիներն են։

Լավ, շատ չծավալվեմ, թե չէ շատերին կջղայնացնեմ բայց դե չէի կարող չասել .. միգուցե ես սխալ եմ, բայց ինձ այն ժամանակները ավելի էին դուր գալիս ու ասեմ եզրահանգումս, որ մեր պարտության գլխավոր պատճառներից մեկը նաև այս արժեքներն էին .. ու սա դեռ այդ արժեքների հետևանքների մի շատ փոքր մասը նշեցի։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, որ ժամանակ էր ավելի լավ ապրել ու երեխա դաստիարակել։

Հ.Գ. չեմ ուզում համեմատել, բայց պատահական չէ, որ շատ երկրներ, որոնք պատերազմների մեջ են ու ազգի ու պետության գոյատևման խնդիրներ ունեն, ինչպես հիմա մենք, արգելվում են շատ բաներ …

Հ.Գ.Գ. քյառթերի ու բնականների ցավն էլ տանեմ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version