Սոցցանցեր

Գուցե մի հատ էլ հացադուլ–նստացո՞ւյց անի Ալենը ԱԺ–ի պատի տակ` ի պաշտպանություն ադրբեջանցի «կլյուչնիկների»

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է․

Անձնական կյանք եւ անձնական բժիշկ ունեցող Ալեն Սիմոնյանն ասել է, որ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» են։

Երանի ճիշտը Ալեն Սիմոնյանը լինի, ոչ թե խոշտանգումների մասին ահազանգողները։

Բայց` մի «բայց» կա։

Ալեն Սիմոնյանը որտեղի՞ց գիտի, որ հնարած են այդ լուրերը։ Բաքվում խոշտանգողները ուղիղ կապի մե՞ջ են Ալենի հետ, Ալենն էլ նրանց անվերապահորեն վստահո՞ւմ է։

Հայաստանի սահմաններով տանտերերի պես ելումուտ են անում էդ նույն ադրբեջանցիները, Հայաստանի իշխանություններն էս նույն Ալենի հետ միասին` ֆեյսբուքներից են տեղեկանում, թե երբ մտան ու որտեղից մտան, բայց պարզվում է` հաստատ գիտեն, թե Բաքվի բանտերում ոնց են վարվում մեր տղաների հետ։

Գուցե մի հատ էլ հացադուլ–նստացո՞ւյց անի Ալենը ԱԺ–ի պատի տակ` ի պաշտպանություն ադրբեջանցի «կլյուչնիկների», որ Հայաստանում այլեւս հանիրավի չվարկաբեկեն էդ խեղճերին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version