«Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը:
«ՉԻ». Օրեր առաջ անդրադարձել էինք իշխանության համակիրներից ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններին գործող իշխանությունը 80 տոկոս ձայն կհավաքի: Փաստորեն գտնվեց Մելքոնյանի կլոնը: Ճիշտ է, նա հիմա գործունեություն է ծավալում հակադիր ճամբարում:
Իր այս հայտարարությամբ Վանեցյանը մի իրողություն է փաստում. որքան հեռու էր ազգային անվտանգությունից, երկու այդքան էլ հեռու է քաղաքական պայքարից:
Պարոն, եթե հանրության 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, ապա ինչո՞ւ չեք կարողանում հեռացնել: Եթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, ինչո՞ւ է ձեր հավաքներին մի քանի հարյուր մարդ մասնակցում:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։