Սոցցանցեր

Էս Մութալիբովի տեղական պատենտը հասկանու՞մ է, որ իր էդ արտահայտությունը Ադրբեջանի ՄԻՊ-ը ու ՄԻԵԴ ներկայացուցիչը սարքելու են վահան ու դեմ տան մեր դեմքին

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքում գրել է․

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ժամանակ, ռեսուրս ու պետական միջոց է ծախսում՝ հատ-հատ հավաքում գերիների խոշտանգման կոնկրետ դեպքեր, կցում վիդեո-ֆոտո ապացույցներ, թարգմանում անգլերեն, որպեսզի աշխարհի հետ կոմունիկացվելիս մի հատ համահավաք նյութ լինի, որին հղում կարանք անենք, որպես անհերքելի ապացույց ադրբեջանական վայրագությունների։

Էսօր ԱԺ պատգամավորներից մեկը իր ելույթում հղում է անում այդ գրքույկին, պատմում դաժան վերաբերմունքի դրվագներ, որոնք տեղ են գտել ՄԻՊ զեկույցում։ Պատգամավորի ելույթի ավարտին Ալեն Սիմոնյանը արձագանքում է. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ Ազգային ժողովում հնչեցնել»։

Էս Մութալիբովի տեղական պատենտը հասկանու՞մ է, որ իր էդ արտահայտությունը Ադրբեջանի ՄԻՊ-ը ու ՄԻԵԴ ներկայացուցիչը սարքելու են վահան ու դեմ տան մեր դեմքին։ Նման իրավիճակներում միջազգային հարաբերություններում «կներեք, մեր ղեկավարը էշ-էշ խոսացել ա» կամ «նա դա չի ի նկատի ունեցել» փաստարկը չի անցնում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version