Այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, ընկել է Երևանի Իսակովի պողոտայի վրայի փոսը։ Shamshyan.com-ը նշում է, որ վարորդը կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան:
Աղբյուրը նշում է, որ փոսի խնդիրը չլուծվելու դեպքում Կիլիկիա թաղամասի բնակիչները պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով: