Քաղաքականություն

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանն այսօրվանից ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։

Ինչպես հայտնի է, այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կառույցի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում են անցկացվել Հայաստանում 2022 թվականի առաջին կեսին:

Հիշեցնենք՝ մինչ այս կազմակերպությունը նախագահում էր Տաջիկստանը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version