Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգեւավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել…մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն։