«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում:
Մասնավորապես առաջարկվում է ԱԺ նախագահին լիազորել էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնելու (ներառյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում) հնարավորությունից մինչև մեկ տարով»:
Եթե այս փոփոխությունը ուժի մեջ մտնի, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանին կարող են զրկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ԵԽԽՎ նիստերին մասնակցելու և ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու հնարավորությունից:
Այս կերպ իշխող խմբակցությունը փորձում է փակել անհնազանդ պատգամավորների բերանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: