Էստրադայի երգիչ, պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը Երեւանում է եւ այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում։
«Մենք մեկնում ենք Երեւան: Դիմավորիր ձերոնքականներին, Երեւան»,- նշել է նա թռիչքից առաջ, հայերենով բարեւել, նաեւ հավելել, որ անհանգստանալու առիթ չկա եւ չի լինի:
«Զվարթնոց» օդանավակայանում երգչին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանը։
Սարոն քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ Կիրկորովը Երեւան է ժամանել կորպորատիվ խնջույքի ժամանակ ելույթ ունենալու համար:
Երգիչը տեղեկացրեց նաեւ, որ Կիրկորովը ստանձնելու է իր պրոդյուսերությունը եւ, հավանաբար, ինքը կտեղափոխվի Մոսկվա բնակվելու:
Հիշեցնենք, 2005 թվականին Կիրկորովը persona non grata էր հայտարարվել Հայաստանում եւ չեղարկվել էր Երեւանում նախատեսված նրա համերգը:
Այդ ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը պարզաբանել էր, որ համերգի չեղյալ հայտարարման մասին որոշումը կայացվել է Հայաստանի բոլոր պետական բուհերի ուսանողական խորհուրդներին խնդրանքով:
Հայ երիտասարդության ներկայացուցիչներն ասել էին, որ «Կիրկորովն ակնհայտ հակահայկական, ավելին` թուրքամետ դիրքորոշում ունի եւ վերջերս հրապարակավ հայհոյել ու անարգել է հայ լրագրողուհուն` քամահրանքով խոսելով նրա ծագման մասին»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: