Արտաքին աշխարհ
Մեր սահմաններին ցանկացած անխոհեմ գործողության դեպքում՝ թշնամին ջախջախիչ պատասխան կստանա․ Իրանի ՊՆ
«Իրանի թշնամիները, անշուշտ, կստանան ջախջախիչ պատասխան և մեծ գին կվճարեն, եթե նրանք կատարեն ցանկացած անգրագետ, անխոհեմ գործողություն»,֊ Իրանում Ադրբեջանի սահմանին զորավարժությունների ֆոնին՝ Թվիթերի իր էջում գրել է Իրանի Պաշտպանության նախարար գեներալ -մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին, փոխանցում է IRNA-ն:
Ինչպես հայտնի է, Իրանի բանակի ցամաքային զորքերը ուրբաթ առավոտյան «Խեյբարի նվաճողներ» խորագրով զորավարժություններ են սկսել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: