Արտաքին աշխարհ
Թուրքիան Իրանի սահմանին անվտանգության պատ է կառուցում
Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով։
Վանի նահանգապետը տեղեկացրել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել է:
«Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Սրանցից կեսը բանտարկվել է»,-նշել է նա։
Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ լիճը հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: