Դավաճանությունից վախեցող Վանոն դավաճանված գնաց․․․ – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Դավաճանությունից վախեցող Վանոն դավաճանված գնաց․․․

Բլից հարցազրույց Վանո Սիրադեղյանի հետ

Ինչպե՞ս կտարբերեիք հային հայերի մեջ։

Խասյաթով։

Ի՞նչ է նշանակում ապրել։

Եթե պարզ իմաստով՝ առօրյան մաքրակենցաղ կազմակերպել։

Ի՞նչն է լիակատար երջանկությունը։

Չի կարող լինել լիակատար երջանկություն։ Չի կարող լինել։ Նախ պետք է իմանալ, թե ինչ է երջանկությունը, հետո նոր լիակատարի մասին խոսել։ Երջանկությունը դժբախտության բացակայությունն է։ Իսկ դժբախտության կատարյալ բացակայություն չի լինում, որ լինի լիակատար երջանկություն։

Ինչի՞ց եք վախենում։

Դավաճանությունից։

«ԻՄ ՈՒԺԸ ԻՄ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է». մեկնաբանեք այս ասույթը։

Սովորաբար ինչքան շուտ ես իմանում թույլ տեղերդ, այնքան ապահով ես։ Ապահովությունը ուժ է։

Որո՞նք են մարդկային ներելի թերությունները։

Երևի այն թերությունները, որոնք մերձավորին, դիմացինին շատ վնաս չեն հասցնում, բացի իրեն վնաս հասցնելուց։

Բնորոշեք բարոյականությունը որպես բարդույթների և որպես արժանիքների կատեգորիա։

Բարոյականությունը բարդույթների հետ չեմ կապում։ Կար արժանիքների, արժեքների մի համակարգ, նվազագույն համակարգ, որի դեպքում բարոյականությունն ապահովված է՝ հավատարմությունը, չափավոր համեստությունը, հայրենասիրությունը կամ ավելի պարզ՝ քո տարածքի հանդեպ սերը։ Թեև տարածքին հավատարիմ մնալը հատուկ է նաև անասուններին։

Իսկ «ՈՐՏԵՂ ՀԱՑԱՅՆՏԵՂ ԿԱՑ»-ը ու՞մ է բնորոշ։

Դե դա էլ անասնական է՝ որտեղ պետք է, այնտեղ է գնում։ Եվ մի բան էլ՝ քաջությունը շատ կարևոր է։ «Որտեղ հացայնտեղ կաց»-ը ծնվել է վախկոտ ժողովրդի համար։ Ոչ թե հացի համար են թողնում-գնում, այլ՝ վախենալուց։ Որտեղ վախենալու է ապրել, այնտեղ չեն ապրում։ Իսկ որտեղ հաց կաայնտեղ վախենալու բան չկա. հացը ապահովված է, նշանակում է՝ կյանքն էլ է ապահովված։ Հայկական այդ ասացվածքը միայն հային չէ բնորոշ, թեկուզ հայերի մեջ է ծնվել, ուրիշ ժողովուրդներն էլ երևի ունեն նմանատիպ ասացվածքներ։ Դա ավելի շուտ վախկոտ մարդկանց փիլիսոփայությունն է։

Տղամարդկանց մեջ գնահատում եք խելքըիսկ ի՞նչն եք գնահատում կանանց մեջ։

Մայրական զգացմունքի գերակայությունը և հավատարմությունը։

Հայտնի էոր կնոջ տարերքն է ակնարկելը և դժգոհելը։ Որո՞նքեն տղամարդու երեք տարերքները։

Աշխատանքը, սերը և երեխան։

Ինքնասիրությունը Արքիմեդի հենակետն էորի շնորհիվ նա զորու է տեղից շարժել երկիր։ Ո՞րն է ձեր հենակետը։

Արժանապատվության զգացումը։

Համաշխարհային պատմության ո՞ր դեմքերին արժանի (կամ համապատասխանկերպարներ են անհրաժեշտ մեր իրականությանը։

Չերչիլի, Նապոլեոնի… Այդ երկու դեպքում էլ խելքն ու խիզախությունը հիանալիորեն ներդաշնակում են։

Կարո՞ղ եք ապրել առանց հակառակորդների և որքանո՞վ են նրանք նպաստում ձեր առաջընթացին։

Դժվար է ասել, որ մարդ կարող է ապրել առանց հակառակորդների։ Նույնն է, թե ապրես առանց մթնոլորտի։ Բայց հակառակորդի գոյությունը միշտ ջղագրգիռ վիճակ է ստեղծում՝ համենայն դեպս, ինձ համար։ Ինչ որ գործունեություն ես ծավալում, ինչ որ բան ես անում ու նրանց առկայությունը խանգարում է, կոմֆորտ չեմ զգում։ Թեև իմ ապրելակերպը, իմ գործունեության ոլորտները, իմ պահվածքը չի նպաստում, որ հանդարտության մեջ լինեմ, բայց գերադասում եմ ապրել առանց թշնամիների։ Թշնամությունն իմ բանը չէ։ Հակառակությունը միշտ էլ վտանգ ունի թշնամանքի վերածվելու։ Թշնամանքը թունավորում է կյանքը։ Դրանից ես ստիմուլ չեմ ստանում։

Գուցե ձեր հակառակորդներն առաջանում են նրանիցոր ձեզ լիարժեք չե՞ն հասկանում։

Ուրեմն նախ չեն հասկանում նրանք, ովքեր չեն ներում մարդկային բնության հաջողակ լինելը՝ կանանց մոտ, կյանքում, գործի մեջ։ Դա տղամարդու դասական նախանձն է տղամարդու հանդեպ։ Եվ կարող է չեն ներում, երբ իրենք սխալվում են իրենց գնահատականներում քո հանդեպ ու չեն ներում։ Քեզ չեն ներում, փոխանակ իրենք իրենց չներեն սեփական բթամտության համար։ Մարդ հակված չէ ինքն իրեն դատապարտի իր իսկ տկարամտության համար։ Քո իրավացիության համար են մեղադրում քեզ, թշնամանում, ոչ թե մեղադրում։ Դա, հատկապես քաղաքականության մեջ, ընդունված պրակտիկա է։

Չեն կարողանում մարդկանց ընդունել այնպիսինինչպիսին նրանք կանընդունում են այնպիսինինչպիսին իրենք են ցանկանում։

Դե պետք է իմանան, թե մարդն ինչ է իրենից ներկայացնում, եթե չգիտեն ու ասենք, 20-30 տարի քեզ ճանաչում են իրենց պատկերացրածով, բայց եթե 31-րդ տարում պարզվեց, որ իրենք սխալվել են քո հանդեպ, դրանից երբեք ներողություն կամ հաշտություն չի դուրս գալիս՝ թշնամի էլ մնում ես իրենց համար։ Վերջին հաշվով ճանաչողությունը կապված է ուղեղի հետ։ Ամեն մարդ իր ուղեղի չափով է դատում՝ թե իրերի, թե մարդու, թե երևույթների մասին։ Իսկ եթե մարդը չգիտիթե ինչքան ուղեղ ունինա չի կարող ճիշտ լինել։ Ինքն իր ուղեղի մասին մտածում է իր ուղեղի չափով, չէ՞։ Ու այդ ուղեղով էլ դատում է ուրիշների մասին։

Թվարկեք մարդ լինելու աններելի թերությունները։

Դավաճանությունը։ Ընկերության դավաճանությունըհայրենիքի դավաճանության համեմատ առանձնապես տարբերություն չեմ տեսնում։ Մի դեպքում հոդված է հասնումմի դեպքում՝ չի հասնում։ Ընկերության մեջ դավաճանությունը ավելի ցածր բան եմ համարում… Վախկոտությունը, փոքրոգությունը, սեռին չհամապատասխանող վարքագիծը…

Նույնակա՞ն են արդյոք արդարությունը և արդարադատությունը։

Երբեք։

«ՄԱՀԱՊԱՏԻԺ ՊԵՏՔ ՉԷ ՆԵՐԵԼ»։ Որտե՞ղ կդնեք ստորակետը և շեշտը։

Կթողնեի առանց կետադրության։

Ի՞նչ են օրենքներում եղած սողանցքները։

Օրենքներում սողանցքներ թողնում են դիտավորյալ և հիմարաբար. ըստ այդմ էլ վտանգավորության չափն է։ Առաջին դեպքում պակաս վտանգավոր է, երկրորդ դեպքում՝ չարիք։ Ուրիշ բան է, եթե օրենք չկա ու այդ ժամանակ համակեցությունն ապրում է ինչ որ կանոններով։ Բայց եթե կա օրենք… օրենքի սողանցքն ավելի վտանգավոր էքան օրենքի բացակայությունը։

Ազատության սահմանները։ Ազատություն և օրենք։ Ազատության սահմանումը։

Ազատությունն այնքան սահման պետք է ունենա, որ քո ազատությունը ուրիշի անազատություն չդառնա։ Եթե այդ սահմանը պահպանվում է, ուրեմն դա գերագույն սահմանն է ազատության։ Իսկ եթե չի պահպանվել, ուրեմն այդտեղ ազատությունը հասարակական արժեք չի։

Արդարության և արդարադատության ցանկացածբնորոշում արժեզրկվում է այն պահիներբ սկսվում է օրենքի կիրառումը։ Ինչու՞։

Օրենքն ընդհանրապես արդարությունը և ազատությունը կանոնակարգելու համար է։ Այլ բան է, որ օրենքներով չես աշխատում։ Օրենքները մարդու ազատություններն ավելացնելու համար չեն։ Սովորաբար օրենքը հասարակությունն անհատից պաշտպանելու համար է, ավելի քիչ՝ անհատին հասարակությունից պաշտպանելու համար։ Այդ երկուսը երբ համեմատաբար ներդաշնակում են, երբ ապահովվում է փոխադարձ վնասազերծումը՝ հասարակությունն անհատից և անհատին հասարակությունից, այդ դեպքում կգործի։ Եթե չի գործում, չկա այդ ներդաշնակությունը։

Հանուն ինչի՞ կամ ու՞մ կարող եք զոհաբերել ձեզ։

Բարդ բան է։ Հերոսական ժամանակներում՝ հայրենիքի համար, ոչ հերոսական ժամանակներում՝ երեխայի համար։

Նշեք այն գրքերն ու դասականներինորոնց համար ժամանակ չունեք և կարոտում եք։

Շերվուդ Անդերսոն, Ֆոլքներ՝ ամբողջովին, Չեխով՝ ամբողջովին, Մարկես և այդպես շարունակ…

Ունե՞ք նախըիտրած գրական հերոս։

Նախընտրած գրական հերոսներ ունենալու տարիքն անցել է իմ համար։ Գալիս է մի տարիք, երբ գրական հերոսներին թերահավատորեն ես վերաբերվում։ 40 տարեկանից գեղարվեստական գրականություն քիչ ես կարդում, սկսում ես կարդալ մեմուարներ, դոկումենտալ գրականություն, նամակներ։ Չէ, հիմա չունեմ գրական հերոս։

Ի՞նչ ասել է հայկական կինո։

«Շոռն ու Շոռշոռը», «Սարոյան եղբայրները»… Այս վիպական շարքն է հայկական կինոն։

Ձեր նախընտրած մենյուն։

Ֆրանսիական խոհանոց՝ մասնավորապես «Շատոբորիան»։ Ավելի շատ չսիրած բաներ կան, քան սիրած։

Ինչպե՞ս եք նշում ձեր ծննդյան օրը և ի՞նչ նվերներ եք ստանումի՞նչ նվերներ կցանկանայիք ստանալ։

Տարբեր տարիքներում՝ տարբեր կերպ։ Ուսանողական ժամանակ՝ ընկերների հետ, ավելի ուշ շրջանում, ուսանողական տարիքից դուրս գալուց հետո,՝ օրվա մի մասը ընկերների, մի մասը՝ տանը։ Հիմա հիմնականում տանը։ Նվերներ սիրում եմ ստանալ նույնքան, ինչքան նվերներ տալը։ Վերջինը երևի ավելի շատ։ Վախենալու է այն մարդըով նվերներ չի վերցնումորովհետև էդ մարդը ընդունակ չէ նաև նվերներ տալու։ Դա կարևոր բան է։ Դա իմ կյանքի դիտարկումներից մեկն է, իմ փորձից է՝ ով նազուտուզ է անում նվերներ ստանալուց, նա նվեր տվող մարդ չի։ Աստծո տվածն էն է, ինչ որ մարդուն ես տալիս։ Ոնց որ բարև տաս, բարևդ չառնեն։

Ինչպիսի՞ կարգախոսներ կցանկանայիք տեսնել։

«Էս գործը հանգիստ ա սիրում»։ Մի քիչ այլ ձևակերպմամբ, բայց հանգստացնող կարգախոսներ, որ մարդիկ գործից տուն գնալիս և տնից գործի գնալիս կարդան։

«Այսօր», 10 մայիս, 1998 թ.

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները