Ակցիա իրականացնողին կալանավորում են, մեքենա պայթեցնողին՝ ազատ արձակում – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Ակցիա իրականացնողին կալանավորում են, մեքենա պայթեցնողին՝ ազատ արձակում

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքում գրել է․
#ԴատավորԱրմինեՄելիքսեթյան

Լուսանկարներում՝ կլորիկ դեմքով, «բարի» ժպիտով անձը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանն է, ով երեք օր առաջ՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ, ազատ է արձակել 2021 թվականի օգոստոսի 5-ին գիշերը ահաբեկչական ակտ իրականացրած հանցագործներից մեկին։ Այդ հանցագործները գումարի դիմաց պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնուն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով բարոյական և միլիոնավոր դրամների ֆինանսական վնաս Զարուհի Փոստանջյանի ընտանիքին, ինչպես նաև հարևաններին։

Տեղեկացնենք Ձեզ, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքով շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Հիշյալ դատարանի դատավորները, որոնց վստահված էր 35 անձի կալանավորելու նախաքննական մարմինների միջնորդությունները՝ մերժել էին և դատարանի դահլիճից ակցիայի մասնակիցները ազատ էին արձակվել։ Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը և ակցիայի մասնակներից Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից մեկ անձի կալանավորելու որոշում էր կայացրել։

Այսինքն ստացվում է, որ եթե քաղաքացին իր իրավունքների սահմաններում բողոքի իր ձայնն է բարձրացնում, որը Սահմանադրության սահմաններում է, այդ անձը կալանավորվում է վերջին տարիներին դատավոր նշանակված Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, իսկ այն անձը/անձինք ովքեր հանդիսանում են հասարակության համար վտանգավոր հանցագործներ՝ մահվան ելքով վրաերթի են ենթարկում մարդուն, իրականացնում են ահաբեկչություններ, նույն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ ազատ են արձակվում։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Արմինե Մելիքսեթյանը ով ոստիկանության աշխատողից միանգամից նշանակվել է դատավոր, դրա հիմքում եղել է այն, որ անձը/անձինք ինչքան էլ վտանգավոր հանցագործություն կատարած լինեն չեն կալանավորվելու, եթե վնաս կրող կողմը իշխանական թևի ներկայացուցիչ չէ։

Արմինե Մելիքսեթյանը նախքան դատավոր նշանակվելը աշխատանքային փորձ է կուտակել բացառապես ՀՀ ոստիկանությունում, ի դեպ նրա ամուսինը ևս ոստիկան է, ով հանդիսանում է ոստիկանության Ապարան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները