Արտաքին աշխարհ
Վրաստանում նոյեմբերից պատվաստումը պարտադիր կդառնա
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ պարտադիր պատվաստման հարցը լուծում կստանա նոյեմբերին։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Երկրի գլխավոր վարակաբանը վստահեցրել է, որ որոշումը կակտիվացնի պատվաստման գործընթացը․
«Երբ գնում ենք գյուղեր, մեզ ասում են, եթե պարտադիր լինի, կպատվաստվենք, եթե ոչ՝ ոչ։ Կարծում եմ՝ հարցը կորոշվի նոյեմբերին։ Հնարավոր է՝ պատվաստումը մի կողմից պարտադիր դառնա որոշ խմբերի համար, մյուս կողմից էլ չպատվաստվածների համար կգործեն սահմանափակումներ»։
Գամկրելիձեի խոսքով, բնակչության 35-37% -ը կարող է պատվաստվել կամավոր կերպով, սակայն պատվաստման տեմպն ակտիվ պահելը դժվար կլինի, եթե տարբեր մեխանիզմներ չկիրառվեն։
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ բացառել է պարտադիր պատվաստումները՝ նշելով, որ քաղաքացիներին ուղղակի պետք է համոզել։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: